
61 տարեկան հասակում մահացել է հայտնի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը: Ինչպես հայտնում է CNN-ը, Էնթոնի Բուրդենն ինքնասպանություն է գործել:
Բուրդենը գտնվում էր Ֆրասիայում, աշխատում էր իր հաղորդման հերթական նկարահանումների վրա: Իր մոտ ընկերը՝ Էրիկ Րիպերը՝ հայտնի ֆրանսիացի շեֆ-խոհարար, գտել է Էնթոնիի դին հյուրանոցի իր համարում:
Մայիսի 20-ին CNN-ը ցուցադրել է Հայաստանի մասին թողարկումը՝ Parts Unknown հաղորդման շրջանակներում, հայտնի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենի մասնակցությամբ:
Թողակման շրջանակներում Էնթոնին համտեսում է հայկական ավանդական խոհանոցի ուտեստներ՝ տոլմա, ժենգյալով հաց, խորոված, թանապուր, խաշ եւ այլն:
Էնթոնիին Հայաստանում եւ Արցախում ուղեկցել է Սերժ Թանկյանը:




