

Ապրիլյան պատերազմի անմահ հերոսներ, 170 հզոր դիրքի ավագ լեյտենանտ` Մերուժան Ստեփանյանի, Աղասի Ասատրյանի, Վիկտոր Յուզիխովիչի, Ռաֆիկ Հակոբյանի հիշատակին Գյումրիի ամենամեծ դպրոցներից մեկի բակում բացվեց և օծվեց խաչքար, որ դպրոցահասակները նաև հայրենանվիրության դասերը մշտապես հիշեն։
«Կյանքս կտամ, հայրենիքս՝ ոչ» նշանաբանով 170-ի տղերքը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն առաջիններից էին, որ ընդունեցին թշնամու հարվածը, 9-քաջով տասնյակների դեմ։





