ԿարևորՀասարակություն

Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

Ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունները կիսում են կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդացեք նաև

Back to top button