

Ապրիլյան ռազմական գործողություններից երկու տարի անց գնահատում են իրավիճակը պաշտպանության նախկին նախարարն ու մահապարտների գումարտակի անդամներն ու գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
Մադրիդյան սկզբունքներում տեղ գտած Արցախի ինքնորոշման իրավունքի մասին շեշտադրման հետ Բաքուն չհամակերպվելով՝ բորբոքվեց: Մինչ 2016 թվականի ապրիլյան պատերազմը Թուրքիայից հայտարարություններ էին հնչում, թե ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի և Անկարան կանգնած է Բաքվի կողքին:
Թերևս այս հայտարարությունն էր, որ հրահրեց Ադրբեջանին ռազմական գործողություններ սկսել՝ այսօր պատմությունն էր վերհիշում պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
«Թուրքիան հրահրեց եղբայրական Ադրբեջանին ու հետ քաշվեց», իսկ Բաքուն չկարողացավ իր առջև դրված խնդիրը լուծել՝ ասում է։ Ավելին.
«Հետաքննության մեխանիզմների ներդրման հարց բարձրացրեց հայկական կողմը»:
Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանն էլ ապրիլյան պատերազմից հետո արձանագրված դրական տեղաշարժերն է մատնանշում։ Իբրև գնահատանքի նշան ապրիլյան պատերազմում զոհված հերոսների անուններով դպրոցներ ու դասարաններ կոչվեցին, շեշտում է, հետո ավելացնում՝ բացի այդ՝ սահմանագոտին նոր սարքավորումներով է համալրվել
«ԱԹՍ—ով լուրջ զբաղված են»:
Արծիվ մահապարտների միության ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանին մտորելու տեղիք է տվել Արցախի նախագահի այն հայտարարությունը, որ ապրիլից հետո Քելբաջարով կապ հաստատվեց Հայաստանի հետ։
«Ապրիլը մեկօրյա պատերազմի հաղթանակած ճանապարհ չէ, այդ ճանապարհը դեռ երկար պետք է անցնենք», առանց փակագծերը բացելու ավելացնում է գեներալ-մայորը:
Արծիվ մահապարտների վաշտի հրամանատար, ապրիլյան պատերազմի մասնակից Մարտին Մարտիրոսյանն էլ այսօր նույն քաջությամբ վստահեցնում է
«Այսօր էլ մեր մահապարտները պատրաստ են կանգնել հայ զինվորի կողքին»:
Այսօր մահապարտների թիվը գումարտակում համալրվել է երիտասարդներով, այնպես որ կորուստները չեն պակասացնում մահապարտների թիվը՝ վստահեցրեց:




