ԿարևորՀասարակություն

Հյուսիսային պողոտայում պայթյունից նախնական տվյալներով տուժել է 9 մարդ (լրացվող)


21․53
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ նախնական տվյալներով միջադեպը տեղի է

ունեցել թթվածնի բալոնի պայթյունից։ Տվյալները ճշտվում են։

+++

21։48

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ միջադեպի հետևանքով կա 9 տուժած(այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Նրանց առողջականի մասին տեղեկություն չի հայտնվում։

+++

Հյուսիսային պողոտայում Burger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունից, նախնական տվյալներով, տուժել է 7 մարդ։ Այս մասին հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը։ «Տեղեկությունները խիստ նախնական են և կարող են փոխվել։ Տուժածների թվում առկայության երեխաների մասին տեղեկությունները ճշտվում են։ Պատճառները դեռևս հայտնի չեն»,- ասաց նա։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների և օպերատիվ խմբերը:

Կարդացեք նաև

Back to top button