
Նոր՝ ռազմական լուրջ բախումներով հղի զարգացումներ են սպասվում Սիրիայում։
Այսօր հայտնի դարձավ, որ ֆրանսիական զինված ուժերը պատրաստվում են Մանբիջում աջակցություն ցուցաբերել քուրդ աշխարհազորայիններին, իսկ ԱՄՆ նախագահն էլ, հակառակ Պենտագոնի ավելի վաղ արված հայտարարությանը, ասել է, որ ԱՄՆ-ն «շատ շուտով» կհեռանա Սիրիայից:
Այսօր Սիրիայի հարցով պաշտոնական եւ ոչ պաշտոնական հայտարարություններով հանդես եկան ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Նախ՝ սկսենք Նահանգներից: Դոնալդ Թարմփը Օհայո նահանգում հայտարարել է, որ ԱՄՆ-ն «շատ շուտով» կհեռանա Սիրիայից:
«Շատ շուտով մենք կհեռանանք Սիրիայից: Հիմա էլ թող մյուսները հոգ տանեն նրա մասին: Մենք պատրաստվում ենք վերադառնալ մեր երկիր՝ այնտեղ, որտեղ մեր տեղն է, որտեղ մենք ուզում ենք լինել: Մենք գրողի ծոցը կուղարկենք «Իսլամական պետությանը»:
Այս հայտարարությունը միջազգային շատ ԶԼՄ-ներ բնութագրեցին, որպես «անակնկալ», սակայն քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Սիրիայից Միացյալ Նահանգների զորքերի դուրս գալը նախընտրական ընտրապայքարում Դոնալդ Թրամփի կողմից տրված խոստման մի մասն է համարում։
Բայց քանի դեռ այդ պայքարում չկա վերջնական հաղթանակ, ԱՄՆ դժվար լքի Սիրիան՝ ասում է քաղաքագետը եւ փաստում, որ դեռ վաղ է խոսել զոքերի դուրս բերման մասին, քանի որ Թրամփը Օհայոյում արած հայտարարության ընթացքում հստակ ժամկետներ չի նշում: Թրամփի այդ քայլով տարածաշրջանում ԱՄՆ ազդեցությունը չի թուլանում ՝ շեշտում է Սուրեն Սարգսյանը:
«Միացիալ նահանգները ակտիվ ներգրաված է ամբողջ Մերձավոր Արեւելյան տարածաշրջանում, Արաբական աշխարհում, ունի շահեր տարբեր պետութուններում եւ ոլորտներում: Դա բնականաբար, նավթային ոլորտն է, ռազմավարական նշանակություն ունեցող Իսրայելի անվտանգությունն է, Սաուդյան Արաբիան է, լուրջ խնդիրներ ունի ԱՄՆ, Իրանի հետ, Թուրքիայի հետ ունի բարիդրացիական հարաբերութուններ, եթե ոչ այս պահի դրությամբ, բայց ԱՄՆ-ում կա այն ընկալումը, որ Թուրքիան իր ռազմավարական դաշնակիցն է, եւ առանց Թուրքիայի բազմաթիվ խնդիրներ Մերձավոր Արեւելքում: Այս առումով, եթե Թրամփը նույնիսկ դուրս է բերում զորքը Սիրիայից չի նշանակում, որ նա այսպես ասած «հանձնվում է» կամ «թուլացնում է» ազդեցությունը տարածաշրջանում»:
Եթե անգամ չի թուլանում տարածաշրջանում ԱՄՆ դիրքերը, քաղաքական սակարկության նոր առիթ է կարծես դառնում Սիրիան գերտերությունների համար։ Ըստ արեւելագետ Արմեն Պետրոսյանի, Էրդողանի համար ցանկալի եւ երազելի Մանբիջից ԱՄՆ դուրս գալու իր գինը կարող է ասել:
«Թուրքիայի կողմից հրաժարվել ռուսական C-400 հակաօդային պաշտպանական համակարգեր ձեռբերելուց, որը լուրջ զիջում կլինի Թուրքիայի համար, եւ որին ի պատասխան ԱՄՆ-ն կհամաձայնի լքել Մանբիջը»:
Վերադառանաք Մանբիջ, որտեղ տեղակայված են ամերիկյան զորամիավորումներ եւ սիրիական դեմոկրատական՝ քրդական ուժեր։ Այսօր հայտնի դարձավ, որ նրանց պետք է միանա նաեւ ֆրանսիական զինուժը: Ըստ ֆրանսիական մամուլի, Ֆրանսիան շտապում է աջակցել քրդական զորամիավորուներին:
Արեւալեգետ Արմեն Պետրոսյանը Ֆրանսիայի մասնակցությունը սիրիական խնդրում համարում է՝ նոր աշխարհաքաղաքական սակարկությունների սկիզբ, որը կբերի Մերձավոր Արեւելքում քրդական գործոնի ակտիվացմանը: Իսկ եթե Մանբիջի շուրջ Թուրքիան եւ ԱՄՆ պայմանավորվեն՝ դա կլինի քրդերի հաշվին, իսկ չպայամանվորվելու դեպքում՝ տարածաշրջանում նոր ողբերգական, վտանգավոր զարգացումներ կսկսվեն։




