Տնտեսական

Քաղաքացիները դժգոհ են վարկերի բարձր տոկոսներից


Հայաստանի առևտրային բանկերի  վարկային կառուցվածքում  գերակշռողը սպառողական ու առանց գրավի վարկերն են: Ավելանում են նաև  ժամկետանց  վարկերը:

Խնդրի շուրջ  մասնագետների կարծիքները տարբեր են՝ մի մասը կարծում է, որ դրանք ավելանում են, քանի որ ժողովրդի սոցիալական վիճակն է  վատանում:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը մասամբ է կիսում այս կարծիքը, միաժամանակ նաև նշում է՝  սպառողական վարկերի մի մասն էլ է գնում դեպի տնտեսություն:

 

Պաշտոնյաների ու փորձագետների մի մասի կարծիքը համընկնում է՝ Հայաստանում ամենակայուն համակարգերից մեկը բանկայինն է: Առևտրային գրեթե  բոլոր բանկերում ամենամեծ պահանջարկն ունեն սպառողական վարկերը: Գումարի կարիք ունեցողի համար լավագույն  ու հեշտ  տարբերա՞կն է բանկը:

Տարեսկզբից ՀՀ առևտրային բանկերը տրամադրել են 2,5 տրլն- ից ավելի դրամ (2 տրլն 687.4 մլրդ դրամ)։ Ծավալում 1 տոկոսից քիչ ավելին (1.27%-ը) ժամկետանց վարկերն են։ (Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ժամկետանց վարկերի ծավալը 31.78 մլրդ դրամ էր, կշիռը ընդհանուրի մեջ՝ 1.19% Այսինքն՝)։ Հունվարին ժամկետանց վարկերն աճել են 7 տոկոսով (2.26 մլրդ դրամով կամ 7.1%-ով)։ Վիճակագրությունն իրականությունը չի արտացոլում՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ քանակն ավելի մեծ է

«Բանկերը շահագրգռված են վերաձևակերպումներ անել, միշտ չեն ցույց տալիս իրական խնդիրները»:

Քաղաքացիները Հայաստանում դժգոհ են հատկապես  վարկերի  բարձր տոկոսներից: ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը  վարկառուների այս  կարծիքը չի կիսում:

Զրուցակիցս հիշեցնում է՝ բանկային համակարգը 2015թ. տարին վնասով փակեց, եկամտաբերության բարձր ցուցանիշով աչքի չի ընկնում: Միջին շահութաբերությունը  10 տոկոսից ցածր է:

Զրուցակիցս  ընդգծում է՝ բանկերը    «վատորակ»  վարկերի պատճառով են   քիչ  շահույթ ստանում: Տնտեսագետը պարզաբանում է, թե ինչու չի ուժեղանում տնտեսություն-բանկ կապը: Պատճառները տարբեր են՝ սկսած դատական համակարգից սկսած, երբ տարրական վեճերի քննությունը  մեկ և ավելի տարի է տևում եւ ֆինանսական ռեսուրսները սառում են:

Տնտեսագետ վստահեցնում է՝ բանկերը վախենում են:

Շատ արագ մեր խնդրանքով Բագրատ Ասատրյանը  հաշվարկեց ու ասաց՝  այս  պահին հայաստանյան բանկերն ի վիճակի են  մեծ ներդրումներ անել տնտեսության մեջ:

Մասնագետը պնդում է՝ այժմ ավելի հուսալի են վարկային դրական պատմություն ունեցող վարկառուներին վարկեր տրամադրելը, քան անշարժ գույքի գրավով:

Մասնագետը վստահեցնում է՝ առաջիկա երկու- երեք տարիներին հայաստանյան առևտրային բանկերը խնդիրներ չեն ունանա, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինի:

Կարդացեք նաև

Back to top button