Հասարակություն

Լապշինը գալիս է Հայաստան

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կգա Հայաստան: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ Երևանում մասնակցելու է ապրիլի 20-22-ն անցկացվող «InTour Expo 2018» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

«Ես զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով մեկնում եմ Երևան: Ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը` «Լապշինի ուղիներով՝ Բաքվում»: Ծրագրում ներառված է թռիչք Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռով, հանգիստ Քուրդախանի բանտում՝ all inclusive և Բաքվի ծանր հանցագործությունների դատարան: Ճամփորդության գինը պայմանագրային է…կատակում եմ: Իրականում ցուցահանդեսի ժամանակ պատմելու եմ ճանապարհորդությունների մասին` հետաքրքիր է լինելու, եկեք», — գրել է Լապշինը:

https://www.facebook.com/lapshin/posts/10204457805043202

Կարդացեք նաև

Back to top button