Տնտեսական

«Պոլիմետալ Արմենիա»-ը դադարեցնում է երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը

Հերթական բնապահպանական աղետն էր սպասվում Նոյեմբերյան համայնքում: Ռուսական «Պոլիմետալ» ընկերությունը պատրաստվում էր  մետաղի որոնողական աշխատանքներ սկսել Կողբ և Նոյեմբերյան համայնքների տարածքներում: Բնակչության շրջանում  դժգոհության մեծ ալիք էր բարձրացել՝ դեմ էին ցանկացած տեսակի հանքի շահագործմանը: Եվ երեկ  իրենց մտահոգություններն են ներկայացրել Նոյեմբերյան այցելած  ընկերության ներկայացուցիչներին:

Այսօր արդեն Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց, որ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հրաժարվել  հանքարդյունաբերության նպատակով հետազոտական  գործունեություն ծավալելուց:

«2 օր առաջ ես իրենց հայտնեցի, որ ժողովրդի դժգոհությունը  բացասական է, իմը նույնպես: Եվ իրենք պատրաստակամություն հայտնեցին մինչև հանրային լսումները հանդիպել, զրուցել: Եվ երեկ եկան իրենց տնօրենն ու տեղակալը: Ես էլ տարբեր խավերից մարդիկ եմ հրավիրել: Եղավ ոչ պաշտոնական  քննարկում, և իրենք համոզվեցին, որ բնակչությունը դեմ է իրենց ծրագրին: Այսօր առավոտյան  զանգեցին և հայտնեցին, որ տեսնելով ժողովրդի ընդդիմությունը‘ պատրաստ են կասեցնել ծրագիրը»:     

Կարդացեք նաև

Back to top button