

Մարտի 20- ը ֆրանկոֆոնիայի միջազգային օրն է, սակայն Հայաստանում ծրագրերի մեկնարկը կտրվի մարտի 12-ին։ Մարտի 12-ից 18-ը «Մոսկվա» կինոթատրոնում, Շվեյցարիայի ու Կանադայի դեսպանության հետ համագործակցությամբ, կանցկացվի Ֆրանկոֆոն ֆիմերի 2-րդ փառատոնը: Ընդհանուր առմամբ՝ կցուցադրվի ինը ֆիլմ ֆրանսերենով՝ ռուսերեն և հայերեն ենթագրերով:
Մարտի 19-ից 22-ը սպասվում է ֆրանսիահայ շեֆ խոհարար և «Բոքյուս մագազին» հանդեսի գլխավոր խմբագիր Սոնյա Եզգյուլյանի և նկարազարդող և դիզայներ Գիյոմ Լոնի այցը Երևան: Նրանք առաջին անգամ են լինելու Երևանում և ներկայացնելու են իրենց «Խմելու և ուտելու արվեստը Սոնյա Եզգյուլյանի հետ» գիրքը:
Ֆրանկոֆոնիայի օրերը կփակվեն Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերայով, որը կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:




