
Բաքվում 26 մարդ է զոհվել Հանրապետական նարկոդիսպանսերում այսօր վաղ առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով:
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, փրկարարներին հաջողվել է 34 մարդու տարհանել, կրակը մարվել է, հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն:




