
Խորենացու մսի տաղավարների տարածքում 125 կգ կասկածելի թարմությամբ միս է հայտանաբերվել, որը չի ունեցել ուղեկցող փաստաթղթեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Միսը ճանաչվել է ոչ պիտանի սննդում օգտագործելու համար: Դրա վաճառքը կասեցվել է և ուղարկվել Երևանի կենդանաբանական այգի:
ՍԱՊԾ տեսուչները նախատեսում են շրջայցեր կատարել նաև մսի վաճառքի այլ շուկաներում:




