ԿարևորՀասարակություն

Զվարթնոցի աշտարակը կպահպանվի

«Զվարթնոց» օդանավակայանի աշտարակն ու փոքր օղակաձև ծավալը  կպահպանվեն. քաղաքաշինության կոմիտեին  հաջողվել է այս հարցում համաձայնության գալ ներդրողների հետ:

Նարեկ Սարգսյանն այսօր խոսել է 2018 թ անելիքների մասին: Ասել է, որ քաղաքաշինության ոլորտում ներդրումների նկատմամբ  հետաքրքրությունը մեծացել է՝  շինարարության ծավալներն  աճել են:

 

Դեռ խորհրդային  տարիներից ի վեր մեր քաղաքում վեր են խոյանում կիսակառույց շինություններ,որոնք  ոչ քանդվու են, ոչ էլ կառուցապատվում. դրանցից մեկը Սասունցի Դավիթ հրապարակում գտնվող կիսակառույց շինությունն է, որը տարիներ վերածվել է  աղբավայրի, ժամանակ առ ժամանակ էլ այն անտուն մարդկանց կեցուոթյուն վայր է ծառայել, բայց արդեն երկուշաբթի օրվանից այստեղ վերջապես կսկվեն մոնտաժման աշխատանքերը:

Ներդրողը ամեն դեպքում այդպես խոստացել է  քաղաքաշինության  կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին: Կայարանամերձ հրապարակի  այդ մասում կառուցվելու է երկու կարգի հյուրանոց՝ 3 աստղանի և ավելի բարձր կարգի:

«Ներդրողը Լիբանանի քաղքացի է, ազգությամբ ոչ հայ: Ներդրումների ծավալը գերազանցում է 60 մլն դոլարը»:

Ժամանակին Երևանի ճարտարապետական   դիմագիծ համարվում Երիտասարդական   պալատը:Սակայն այն   մեկ օրում ընդամենը 700 հազար դոլարով  վաճառվեց,որից հետո  ոչ սեյսմիկ լինելու պատճառաբանությամբ  շենքը քանդվեց: Այնուհետև մի քանի անգամ ներդրողը փոխվեց ու մինչ այս պահը այդ տարածքում ոչինչ չկառուցվեց:

Այսօր Քաղաքաշինության  կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը  մխիթարական  ոչինչ չասաց այլ միայն  տեղեկացրեց,որ մեկ ամիս առաջ սեփականատիրոջ հրավիրել է Երևան ու խոսել վերջինիս հետ, հիմա բանակցություններ են վարում, որպեսզի  գտնեն  շատ ներդրողների, քանի որ  որպես մեկ ներդրումային ծրագիր,  այն  շատ բարդ է իրականացնել.

Մյուս ճարտարապետական շինությունը, որն այս պահին կանգնած է  քանդման եզրին՝ Զվարթնոց օդակայանի  հին մասնաշենք է: Այստեղ նույնպես խնդիր կա:  Ներկա պահին կոմիտեն բանակցում է  ներդրողների հետ և առայժմ հաջողվել է պահպանել օդանավակայանի աշտարակն ու փոքր օղակաձև ծավալը:

Ներդրումային մեկ այլ ծրագրի անդրադարձավ ոլորտի պատասխանտուն ու մատանշեց Ֆիրդուսի տարածքում իրականացվելիք շինարարությունը: Ասաց, որ որոշակի հատվածում ապրիլ ամսից կսկսվի ներդրումային ծրագրի իրականացումը. սակայն այստեղ խնդրահարույց հարցեր նույնպես կան, քանի որ տարածքի բնակիչները չեն կարողանում ընդհանուր հայտարարի  գալ ներդրողի հետ:

Ի դեպ քաղաքաշինուոյուն կոմիտեի նախագահտը նշեց,որ 2017թ․-ին շինարարության ծավալներն աճել են 3%-ով,  իսկ  միայն այս տարվա հունվարի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  գերազանցում է 20%-ը:

Նարեկ Սարգսյանը հավաստիացնում է, որ  կառուցվող շենքերի սեսմակայությունը համապատասխանում  է նորմաներին, և  նրանք անհամեմատ  ամուր են  խորհրդային տարիներին կառուցված շենքերից:

Կարդացեք նաև

Back to top button