Հասարակություն

Մասնագիտական կրթության «հումանիտարիզացումը»՝ խնդիր

Հայաստանյան հումանիտարացված կրթական համակարգում բնագիտական մասնագիտությունները համեստորեն կազմում են ընդհանուրի հազիվ  30%-ը:

Ե՞րբ և որտե՞ղ կորավ հետաքրքությունը բնագիտական առարկաների հանդեպ: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում մեծացնելու հետաքրքրությունը բնագիտական առարկաների հանդեպ:

Հայ օգնության ֆոնդի ամենամյա դրամաշնորհային ծրագիրը 18 տարի օգնել խնդրի լուծմանը:

 

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մտահոգված է՝ մասնագիտական կրթության և գիտության դաշտում վտանգավոր իրավիճակ է:

Կառավարման արդեն ձևավորված ցանցը կարիք ունի արմատական բարեփոխման: Նախարար Մկրտչյանը հանգամանորեն  թվարկում է կրթական և գիտական դաշտի խնդիրները: Ավելի մանրամասն կանգնում այս մեկի վրա:

Խնդիրը լուծելու համար իսկապես պետք է սկսել դպրոցից, հատկապես՝ ավագ դպրոցից, նախարարի հետ համակարծիք է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը:

Ավագ դպրոցում կենսաբանություն-քիմիա և ֆիզիկա-մաթեմատիկա ենթաբաժանումն արդեն ընդունելության ժամանակ անում է իր գործը:

Խնդիրը  միայն դպրոցին  վերագրելը, սակայն,  սխալ է: Աշխատաշուկան մասնագետների հստակ պահանջներ չի դնում՝ շեշտում է դեկանը: 2000-ականներից հումանիտար մասնագիտությունները սկսեցին գրավել բնագիտական մասնագիտությունների տեղը, նաև օբյեկտիվ պատճառներով՝ ասում է:

«Թանկ է բնագիտության գծով մասնագետ պատրաստելը»:

Արդեն 18-րդ տարին է Հայ օգնության ֆոնդը փորձում է կանգնել գիտնականի կողքին՝ օգնելով, որ նա շարունակի գիտությամբ զբաղվել Հայաստանում:

Շուշանիկ Սարգսյանի օրինակը ապացուցում է՝ ՀՕՖ-ի կողմից տրամադրվող դրամաշնորհներն անարդյունք չեն: Շուշանիկն արդեն երկրորդ տարին անընդմեջ դրամաշնորհ է ստանում:

Այս տարի ՀՕՖ-ը ռեկորդային թվով դրամաշնորհ է տրամադրել 27 խմբում ընդգրկված հայաստանցի 90 գիտնականների կենսաբանության, ֆիզիկայի, կենսաքիմիայի, աստղագիտության, տնտեսագիտության, հայագիտության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:

ՀՕՖ Հայաստանի մասնաճյուղի  փոխտնօրեն Էդուարդ Կարապետյանը շեշտում է՝ հայ գիտնականների գիտական հետազոտությունները միջազգային մակարդակում իրենց տեղ ունեն:

Ֆինանսավորում է մեծ հայտնագործությունների միտված հետազոտական խմբերի աշխատանքը՝ երիտասարդ գիտնականներին հնարավություն տալով  ներգրավվել հիմնարար գիտության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button