Հասարակություն

Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանն ու Սմբատ Բարսեղյանը հեռացվեցին դատարանի դահլիճից

ՊՊԾ  գունդը գրաված 10 անդամի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ ամբաստանյալների ու մեղադրող դատախազի միջեւ հերթական միջադեպ  է տեղի ունեցել:

Կողմերը վիրավորել են միմյաց, դատավորը  նախազգուշական սանկցիա է կիրառել դատախազի նկատմամբ, իսկ ամբաստանյալներ Պավլիկ Մանուկյանին, Արայիկ Խանդոյանին ու Սմբատ Բարսեղյանին  հեռացրել դատարանի դահլիճից:

ՊՊԾ գունդը գրաված 10  ադամի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ ամբաստանյալների ու մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի միջեւ միջադեպ տեղի ունեցավ: Լարվածությունը մեծացավ այնքան, որ դատավորը  դատախազի նկատմամբ  նախազգուշական սանկցիա կիրառեց:

Նշենք, որ  նախորդ անգամ  գործով պաշտպանները նիստին  չէին ներկայացել,  դատարանը գործում հանրային պաշտպան ներգրավելու որոշում էր կայացրել՝ հիմնավորելով, որ դա պայմանավորված է պաշտպանների վարքագծով։ Հանրային պաշտպաններն այսօր  նշեցին, որ իրենց՝ դատարանում գտնվելը չի բխում ամբաստանյալների շահերից, առավել եւս, երբ վերջիններս չեն ցանկանում հանրային պաշտպաններ ունենալ:

Երբ հանրային պաշտպանների մասին կարծիք հայտնեց մեղադրող դատախազը , ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը առանց դատավորի թույլտվության   ընդհատեց նրան՝ ասելով որ «թքած ունի իր կարծիքի վրա»:

Այս արտահայտության համար դատավոր Մեսրոպ Մակյանը Պավել Մանուկյանի նկատմամբ  սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով, սակայն Մանուկյանը կրկին բղավեց:

ՊՊԾ գնդի գործով պաշտպան Արա Ղարագյոզյանն էլ  միջնորդեց քրեական գործ հարուցել դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ  դատարանում նրա վարքագիծը նկատի ունենալով։ Ղարագոզյանի խոսքով  «նա վիրավորել է այնպիսի մարդուն, որ տարիներ շարունակ մեր սահմաններն է պաշտպանել»։

Ամբաստանյալներ Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը ու Սմբատ Բարսեղյանը  հեռացվեցին  դատարանի դահլիճից:

Կարդացեք նաև

Back to top button