ԿարևորՀասարակություն

Դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կարգը կգործի մարտի 1-ից

Հայաստանում գրանցված մոտ 4700 դեղից 2700-ը բաց կթողնվի դեղատոմսով: Մարտի 1-ից դեղատոմսով բաց կթողնվեն հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակող դեղերը, իսկ հոկտեմբերից արդեն դեղատոմսով դուրս կգրվեն մյուս բոլոր դեղերը: Ցանկը հրապարակված է առողջապահության նախարարության կայքում:

Կառավարության որոշմամբ դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը փոխվում է: Ամբողջ աշխարհը շարժվում է այս ճանապարհով, որևէ երկրում քաղաքացին չի կարող դեղատուն մտնել և անարգել դեղ գնել։ Պարզապես առանց դեղատոմսի չեն վաճառի։ Նոր կարգը միտված է բացառելու ինքնաբուժումը` պահպանելով առողջությունը: Այս գործընթացի վերահսկումն իր վրա կվերցնի պետական տեսչական վերահսկողության մարմինը:

Կարդացեք նաև

Back to top button