Գրողներին ընթերցողների հետ շփվելու հնարավորություն կընձեռվի


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանում ընթերցանության խթանմանն ուղղված միջոցառումները շարունակվում են: Դեռևս 2 ամիս առաջ Գրողների միության հարևանությամբ բացված «Նոր գիրք» գրախանութում ընթերցողներին հնարավորություն է ընձեռվում ժամանակ առ ժամանակ նաև հանդիպել ժամանակակից հայ գրողների հետ:
Այսուհետ ամեն երեքշաբթի գրախանութը հյուրընկալելու է գրքերի հեղինակներից երևէ մեկին, ով շփվելու է գրախանութի այցելուների հետ և գնորդների ցանկությամբ մակագրելու է իր հեղինակությամբ գրքերը:
Դպրոցականներին այսօր գրախանութում ողջունել և նրանց գնած գրքերը մակագրել է մանկագիր Սուրեն Մուրադյանը:
Կարևորելով այս նոր ավանդույթի ձևավորումը` Սուրեն Մուրադյանը վստահ է, որ ադյպիսով կամրապնդվի գրող-ընթերցող-հրատարակիչ կապը:
Գրախանութն այսօր հյուրընկալել է նաև գրող Հովիկ Հովեյանին, ով ևս մակագրել է իր գրքերը գնորդների ցանկությամբ: Ինչպես նշեց գրախանութի տնօրեն Վահրամ Եղիազարյանը` այս ավանդույթը կնպաստի նաև գիրքը անցումներից ավելի քաղաքակիրթ ու համապատասխան միջավայր տեղափոխելուն։