

Հունվարի 28-ին Արագածոտնի մարզի Արա լեռան վրա դժբախտ պատահարի հետևանքով 18 արշավականներ- լեռնագնացներից Նաիրուհի Սիմոնյանը մահացել է, արշավախմբի ղեկավարը՝ Էդգար Հարությունյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: «Ռադիոլուր»-ը պարզել է, թե ինչպես է եղել դժբախտ պատահարը։
«Արա լեռը խլեց ընկերոջս կյանքը»,-լեռնագնաց Արտյոմ Մարտիրոսյանի խոսքերն են: Լեռնագնացը միշտ գիտի, որ ցանկացած բարձունք հաղթահարելիս վտանգում է իր կյանքը: Հունվարի 28-ին Արա լեռան վրա տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել էր Արտյոմ Մարտիրոսյանի ընկերը՝ Նաիրուհի Սիմոնյանը: Ասում է՝ ինքն այդ օրը այլ բարձունք էր հաղթահարում: Ութ հոգով էին:

«Ռադիոլուր»-ի հետ զրույցի ժամանակ փոխնախագահը պատրաստվում էր գնալ Ալավերդի՝ Նաիրուհու հոգեհանգստին: Ասաց՝ դժվարանում է խոսել: Դժվար է վերլուծել ու ընդունել իրականությունը:
Արան միջին բարդության լեռ է, ձմռանը բավական դժվար՝ ասում է լեռնագնացը: Բարձունքներ հաղթահարելիս միշտ էլ կա վտանգ՝ ասում է Արտյոմը: Անվտանգության նորմեր կան, իհարկե ,բայց այս դեպքում բնությունն անկանխատեսելի էր:
Արա լեռը բարձրացած լեռնագնացների խմբի ղեկավարը Էդգար Նավասարդյանն է եղել՝ հիմա «Արմենիա ԲԿ»-ի վերակենդանացման բաժանմունքում է՝ բավականին ծանր վնասվածքներով, ասում է ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը:

Թիմի անդամներից և ոչ ոք դեռ չի խոսել, միայն նրանց հայտնած ավելի մանրամասն տեղեկություններից, տեղանքը ուսումնասիրելուց և տվյալ պահի եղանակային պայմանները հաշվի առնելուց հետո կարելի է խոսել պատճառների մասին՝ հայտնում է Դանիելյանը:




