
Կյանքի 82-րդ տարում մահացել է Երգիծանքի մոսկովյան թատրոնի դերասան Միխայիլ Դերժավինը։ Միխայիլ Դերժավինը ծնվել է 1936 թվականի հունիսի 15-ին, Մոսկվայում։ Դեբյուտը կինոյում արել է 1956 թվականին՝ նկարահանվելով Յուրի Եգորովի «Նրանք առաջինն էին» ֆիլմում։ Այս մասին ասվում է թատրոնի կայքում։

Նշվում է, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստը մահացել է տևական ծանր հիվանդությունից հետո։
Մ. Դերժավինը հայազգի երգչուհի Ռոքսաննա Բաբայանի ամուսինն է: Նրանք միասին ապրում են 1980 թվականից:




