

Երկար ժամանակ է, ինչ տարբեր հայտարարություններով ու կանխատեսումներով շարքային քաղաքացիներին նախապատրաստում են ամանորյա թանկացումներից հետո սպասվող թանկացումների երկրորդ ալիքին:
Արդյո՞ք խորհրդարանականներն իրենց պատասխանատու զգում են երկրում տիրող իրավիճակից: Հասարակ այս հարցը երբեմն անակնկալ պատասխանների է բերում:
Պարզվում է, ընտրողների քվեով պատգամավորի աթոռը զբաղեցրածներից կան մարդիկ, ովքեր անգամ չեն նկատել, որ երկրում առաջին անհրաժեշտության ապրանքները զգալիորեն թանկացել են:
Կարագ, միս, շաքարավազ, ձու …. առաջնային նշանակության արդեն զգալիորեն թանկացած ապրանքների թվարկումը կարելի է շարունակել, բայց օրինակ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, հանրապետական պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի համար կարեւոր են ոչ թե խանութներում արագորեն փոխվող գնապիտակները, այլ՝ մասնագետների վերլուծությունները:
Վերլուծություն, ի դեպ, արդեն կա։ Ընդ որում՝ հենց հանրապետականների կոալիցիոն գործընկերոջ կողմից արված: Դաշնակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել է մի ուսումնասիրություն, որտեղ պարզ հաշվարկված է՝ սպառողական ծախսերի մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում պարենային ապրանքների ձեռքբերմանը: Ուսումնասիրվել է հատկապես կարագի տեղական եւ միջազգային շուկան: Երկրորդում կարագի գնի աճ եղել է, ինչը, սակայն, սկսում է նվազել: Հայաստանյան շուկայի դեպքում մտահոգիչ միտումներ դաշնակցականները տեսել են եւ նշված ուսումնասիրությունով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրում են հանրապետական պատգամավորներից մեկի ընտանիքին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության գործունեությանը:
Կոնկրետ Հանրապետական խմբակցությունից պատգամավորները եւ մասնավորապես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Խոսրով Հարությունյանը դեռեւս անձնական պատասխանատվություն չեն զգում երկրի վատթարացող սոցիալ-տնտեսական վիճակի համար:
Թեեւ թանկացումները վաղուց են սկսել եւ դեռ ընթացքի մեջ են, բայց տնտեսագետները դեռեւս գործնական քայլերի փոխարեն ընդամենը երկարաշունչ վերլուծություններ են անում, թե ինչի հետեւանք կարող է լինել ստեղծված իրավիճակը: Բացառություն է թերեւս «Ելք» խմբակցությունը, որի անդամները հստակ գիտեն, թե որտեղ է թաքնված վտանգը՝ ԵԱՏՄ: Էդմոն Մարուքյանը թվերով է բացատրում է, թե ինչու:
Թանկացումների հարցում մաքսատուրքերի փոփոխությունը վկայակոչողներին ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ուղղում է՝ այդ փոփոխությունները գործելու են հաջորդ տարվանից: Դիտարկմանը, որ առանց այդ էլ կյանքը արդեն հասցրել է վատանալ, Միրումյանը պատասխանում է.
Իշխանության լավատեսությունն ու ընդդիմության հոռետեսությունը բախվեցին նաեւ այսօր նիստերի դահլիճում: «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը հանրապետականներին հորդորեց ուղեւորվել դեպի մարզեր:
Կարագի պատասխանները դեռ չկան, բայց օրինակ՝ թռչնի միսի դեպքում 14 տոկոսից մաքսատուրքը հաջորդ տարի կդառնա 18 տոկոս: Եվ սա էլ Միրումյանի համար հիմք չէ խոսելու թանկացումների նոր ալիքի մասին:
Ի վերջո՝ այս ամենում Միրումյանը փորձում է գտնել նաեւ լուսավոր կետեր, ասենք, որ մաքսատուրքի ավելացումը խթան է տեղական ներդրողի համար՝ առիթը օգտագործելու, զարգանալու եւ շուկան զբաղեցնելու համար: Իսկ ընդհանրապես թանկացումների մասով որեւէ պատասխանատվության մասին որեւէ խոսք ԱԺ-ում այսօր չլսեցինք:




