Միջազգային

Թուրք պատգամավորները կհանդիպեն Օջալանի հետ

Թուրքիայի կառավարությունը երկրի խորհրդարանի քրդամետ կողմնորոշման երեք պատգամավորների թույլատրել է այցելել բանտում գտնվող Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանին՝ երկարատեւ ռազմական հակամարտությանը վերջ տալու շուրջ բանակցություններ սկսելու նպատակով։

Պատվիրակներից մեկը հայտարարել է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես կարձագանքի հրադադարի մասին առաջարկությանը Օջալանը։

Եթե հրադադար կնքվի՝ այն կդառնա թուրքական իշխանությունների եւ քուրդ գրոհայինների միջեւ մեկ տարվի տեւող հանդիպումների առաջին լուրջ արդյունքը, հաղորդում է Բի Բի Սի- ն։

Back to top button