Միջազգային

Հզոր պայթյուն Դամասկոսում՝ ՌԴ դեսպանատան մոտ

Այսօր Դամասկոսի կենտրոնում՝Ռուսաստանի դեսպանատան և Սիրիայի կառավարող ԲԱԱՍ կուսակցության կենտրոնական գրասենյակի հարևանությամբ պայթեցվել է ականապատ ավտոմեքենա: SANA գործակալությունը հայտնում է, որ զոհվել է 16 մարդ, վիրավորվել 200- ից ավելին։

Ըստ ականատեսների՝ զոհերի մարմինների մասեր են հայտնաբերվում անգամ պայթյունի վայրից 300-400 մետր հեռավորության վրա՝բնակելի թաղամասերում:

Վնասվել են բազմաթիվ շենքեր, այդ թվում՝ռուսական դեսպանատունն ու ԲԱԱՍ- ի կենտրոնակայանը:
Սիրիայում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարել է, որ ահաբեկչությունն ուղղված չի եղել դիվանագիտական ծառայության դեմ:
Հանգիստ չի եղել նաև սիրիական մայրաքաղաքի մեկ այլ կենտրոնական թաղամասում. այսօր գրոհայինները գնդակոծման են ենթարկել Դամասկոսը, թիրախը եղել է պաղեստինցիների ճամբարը։ Նախնական տվյալներով զոհվել է երկու, վիրավորվել 20 մարդ:
Յարմուկ ճամբարում անցյալ տարեվերջից շարունակվում են բախումները ինքնապաշտպանության պաղեստինյան ուժերի և զինված գրոհայինների միջև, որոնք այստեղ են մուտք գործում սիրիական մայրաքաղաքի հարավային արվարձաններից:

Back to top button