Հասարակություն

Հետցնուցմներ Ադրբեջանում. որքանո՞վ դրանք կազդեն Հայաստանի վրա

«Ադրբեջանում հետցնցումները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն: Հնարավոր է, որ դրանք կրկին զգացվեն Արցախում, սակայն ավելի թույլ ուժգնությամբ».

տարածաշրջանում վերջին օրերին գրանցված անհանգիստ սեյմաիրավիճակի շուրջ «Ռադիոլուրը» զրուցել է ԱԻՆ նախարարի խորհրդական, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանի հետ: Թեմայի շուրջ որոշ տեղեկություներ ունենք նաև Արցախից:

Հոկտեմբերի 29-ին Իրան-իրաքյան սահմանում, նոյեմբերի 16-ին, ապա նաև 17-ին Ադրբեջանում գրանցված երկրաշարժերը տարբեր ուժգնությամբ զգացվեցին նաև  Հայաստանում եւ Արցախում:

«Մենք հետևում ենք սեյսմիկ իրավիճակին, գրանցվում են բոլոր ցնցումներն ու հետցնցումները, մշակվում տվյալները»,- ԱԻՆ նախարարի խորհրդական, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանի  խոսքով՝ հետցնցումները Ադրբեջանում, ամենայն հավանականությամբ, դեռ կշարունակվեն: Որքանո՞վ դրանք կազդեն Հայաստանի վրա:

Ի դեպ, Տիգրանակերտի վերոնշյալ փլուզված  շինության մասին: Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանն ընդգծում է՝ խոսքը վերաբերում է ոչ թե 18- դարի ամրոցին, ինչպես սխալմամբ ներկայացրել են որոշ լրատվամիջոցներ, այլ ընդամենը հարևանությամբ գտնվող զուգարանին, որն էլ այս պահին վերականգնվում է:

«Երկրաշարժից պաշտպանվելու առումով հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ, վերջին տարիներին իսկապես լուրջ աշխատանք է կատարվել և շարունակվում է»,- վստահեցնում է ԱԻՆ ներկայացուցիչը:

«Բնակչության պատրաստվածության առումով որևէ աղերս չկա 88-ի հետ»,- վստահ է Հրաչյա Պետրոսյանը։

Կարդացեք նաև

Back to top button