Հասարակություն

Ինչու են դատարանները միավորվում մեկ ընդհանուրի մեջ

Հանրային քննարկման է ներկայացվել Դատական օրենսգրքի նոր նախագիծը: Այն որպես սահմանադրական օրենք խորհրադանը պետք է քննարկի և ընդունի մինչև տարվերեջ:

Նախագծի նորամուծություններից մի քանիսն արդեն հասցրել են բանավեճի առիթ դառնալ: Խոսքը մասնավորապես փաստաբանների նկատմամաբ նախատեսվող դատական նոր անկցիաների՝ տուգանքի մասին է:

Այդ թեմային «Ռադիոլուրն» արդեն  անդրադարձել է, իսկ այսօր  խոսենք օրենսգքրով նախատեսվող մեկ այլ նորամուծության՝ դատարանների միավորման մասին:

Դատական նոր օրենսգրքով նախատեսվում է Երևանի վարչական առանձին շրջաններում գործող դատարանները միավորել մեկ ընդհանուրի մեջ:

Դատարանների ծանրաբեռնվածությունն արդեն մի քանի տարի դատական համակարգի ներկայացուցիչները համարում են լուրջ խնդիր, որը ռիսկեր է պարունակում: Պատկերացնելու համար, թե ինչպես է դրսևորվում այդ  ծանրաբեռնվածությունը , օրինակ այսպիսի տվյալ դատական վիճակագրությունից. վարչական դատարան այս նոյեմբերին  հանձնված գործը  լավագույն դեպքում կարող է քննվել 2018-ի հունվարին, շատ ավելի բարդ է իրավիճակը վերաքննիչ վարչական դատարանում.  նոյեմբերին հանձնված գործի դատաննությունը նշանակվում է 2019 թվականին:

Դատարան դիմելուց հետո  ևս մեկ  տարի սպասել, որ սկսվի դատաքննությունը, ստիպում է դատարանների ծանրաբեռնվածությունը:

Մեկ այլ խնդիր էլ է, թե երբ կավարտվի դատավարությունը, քանի որ  նույն ծանրաբեռնվածության պատճառով քրեական, և հատկապես քաղաքացիական գործերի քննությունը բավական երկար է տևում, կան գործեր, որոնք քննվում են տարիներ:

Արդարադատության ոլորտի պատասխանատուներն լուծում են առաջարկում. միավորել Երևանի վարչական տարբեր շրջանների ընդհանուր իրավասության դատարանները և ստեղծել և Երևանի մեկ միասնական դատարան:

Թե ինչ է նախատեսվում, «Ռադիոլուրին» պարզաբանում է արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Դատական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում է, որ  առաջին ատյանի ընդհանուր իրավասության մեկական դատարան կգործի մարզերից յուրաքանչյուրում և մեկն էլ ՝ այսօր գործող 7-ի փոխարեն,  Երևանում: Մայրաքաղաքում առաջին ատյանի դատարանը կլինի միասնական, կունենա 58 դատավոր: Ինչ խնդիր կլուծի այդ միավորումը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծում է, որ միավորմամբ Երևանի վարչական տարբեր դատարանների անհամաչափ ծանրաբեռնվածության հարցը կլուծվի, բայց միայն ժամանակվորապես:

Վարոսյանն այն կարծիքին է, որ  դատական համակարգի առողջացումը շատ ավելի արմատական քայլեր է պահնաջում, ավելի բովանդակային, քան մեխանիկական լուծումները:

 

Փասատաբան Հայկ Ալումյանի ակնկալիքներն էլ են մասմաբ լավատեսական:

Սա փաստաբանի ամենավատատեսական կանխատեսումը չէ: Թե ինչու են միավորվում դատարանները ՝ հարցին, Հայկ Ալումյանը կես կատակ, կես լուրջ բայց նաև այսպիսի պատասխան ունի:

Իսկ գլխավոր հարցի հասցեատերը, թե ինչու են այսքան ծանրաբեռնված դատարանները, նաև բանկային համակարգն է ու այն գերատեսչությունները, որոնք գումարի բռնագանձման հայցեր են ներկայացնում դատարանները:

Դատական մահակը շարունակում է գումար գանձելու մատչելի միջոց մնալ բջջային օպերատորների, առեւտրային բանկերի, համատիրությունների, «Հայջրմուղկոյուղի», «Երեւան ջուր» եւ այլ ընկերությունների համար:

Կարդացեք նաև

Back to top button