Մշակույթ

Միշան «բարության բումերագ»-ը կնետի նոյեմբերի 26-ին

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ- 2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի 9-ամյա Միշան՝ իր «Բումերանգ» երգով: 15-ամյա մրցույթն այս տարի կհյուրընկալի Վրաստանը: Մրցույթը կկայանա նոյեմբերի 26-ին:

Բարություն բաժանել ու հավատալ, որ այն անպայման պիտի վերադառնա: Այս տարի «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանի պատվիրակ 9-ամյա Միշան զինված է բարությամբ ու հավատով: Խոսում է այն կարևորի մասին, որոնք օգնելու են իրեն:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին նոյեմբերի 26-ին կհյուրընկալի 16 մանուկների, որոնք հանդես կգան «Շողա պայծառ» նշանաբանի ներքո:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասում է՝ վրացիները սկսել են կատակներ անել:

«Երբ Մանկական Եվրատեսիլն անցկացվում էր Հայաստանում, Վրաստանը հաղթեց, հիմա երբ Վրաստանում է անցնում մրցույթը ՝ Հայաստանը պիտի հաղթի, հերթը ձերն է,-ասում են»:

Այս տարի նա Միշայի հետ Թբիլիսիում չի լինի, փոխարենը կմեկնաբանի ողջ երեկոն Առաջին ալիքի եթերով:

Միշան անգիր գիտի բոլոր մասնակիցների երգերը, բոլոր մասնակիցներին մրցակից է համարում, բայց ամենաշատը հավանել է  Ավստրալիայի երգը: Հաղթանակի դեպքում ի՞նչ կուզես նվեր ստանալ՝ հարցնում եմ.

«Ուզում եմ խաղաղություն լինի, ուրշ բան պետք չէ»:

Միշայի պրոդյուսեր Լիրա Քոչարյանն ասում է՝ ամեն ինչում հաշվի են առնում Միշայի կարծիքը, ամեն ինչին նայում 9-ամյա փոքրիկի աչքերով:

Այս տարի մրցույթի քվեարկության կարգում կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: Ըստ նոր կարգի՝ մասնակից երկիրը օնլայն քվեարկության միջոցով կկարողանա քվեարկել  նաև իր պատվիրակի օգտին:

Նոյեմբերի 26-ին Միշան Եվրոպային կնետի իր բարության բումերանգը:

Կարդացեք նաև

Back to top button