
Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահները կհանդիպեն վաղը նոյեմբերի 10-ին՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, որը կայանալու է Վիետնամում:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ռուսական կրատվամիջոցերին հայտնել է, որ քննարկման հիմնական թեմաներից հանդիպմանը կլինի իրավիճակը Կորեական թերակղզում:
Մինչդեռ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը պատմել է, որ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը քննարկելու են Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը: Միաժամանակ Ռյաբկովը հավելել է, որ այս պահին չկա վերջնական որոշում, թե երբ է կայանալու երկու նախագահների հանդիպումը:
Թրամփ-Պուտին առաջին հանդիպումը տեղի է ունեցել ընթացիկ տարվա հուլիսի 8-ին՝ Գերմանական Համբուրգում՝ աշխարհի խոշորագույն 20 երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում, Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց մոտ կես տարի անց:




