Քաղաքական

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում՝ մինչեւ տարեվերջ

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այժմ աշխատում են Հայաստանի և Ադրեբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպման տեղն ու ժամկետները հստակեցնելու ուղղությամբ:

Նրա խոսքով, հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած գագաթաժողովի արդյունքները հաշվի առնելով՝ համանախագահները մտադիր են այդ հանդիպումը կազմակերպել մինչև տարեվերջ:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հստակեցրել է, որ մինչ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կազմակերպելը համանախագահները նախարարների հետ կանցկացնեն առանձին-առանձին խորհրդակցություններ:

Կարդացեք նաև

Back to top button