Միջազգային

Twitter-ը պատահաբար ջնջել է Թրամփի էջը

Twitter –ը պատահաբար ջնջել է Թրամփի միկրոբլոգը։ Ընկերությունը տարածել է հայտարարություն, որում պարզաբանել է ԱՄՆ նախագահի օգտահաշվի ժամանակավոր անջատման պատճառը։

«Այսօր ավելի վաղ @realdonaldtrump օգտահաշիվը չկանխամտածված արգելափակվել էր Twitter-ի աշխատակցի սխալի պատճառով։ Օգտահաշիվն անջատվել է 11 րոպեով, իսկ այնուհետև վերականգնվել»,-ասվում է հաղորդագրությունում։

Ընկերությունում նաև նշել են, որ հետաքննություն են անցկացնում և կձեռնարկեն քայլեր, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն։

Կարդացեք նաև

Back to top button