
Պաշտոնից հեռաված Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնը հեռացել է Բելգիա: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Պոլ Բեկաերտը, գրում է BBC-ն:
Իսպանիայի դատախազությունը սպառնում է Պուչդեմոնի դեմ 2 մեղադրանք ներկայացնել՝ կառավարության ներկայացուցիչների ու պատգամավորների՝ խռովության, ապստամբության և պետական միջոցների մսխման մեղադրանքով։ Իսպանիայի օրենսդրությամբ՝ Պուչդեմոնին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։




