

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որը արդարադատության նախարոությունը հանրային քննարկման է ներկայացրել, թեժ ու բևեռացված բանավեճի առարկա է դարձել:
Նախագծի պաշտպանները համոզված են, որ օրենքի ընդունումը ուշացել է, ամեն ինչ պետք է անել օր առաջ այն ընդունելու համար: Ընդդիմախոսներն ավելի արմատական են տրամադրված: Սա ոչ թե ընտանիքը պաշտպանող, այլ այն քայքայող նախաձեռնություն է:
Որտեղ են նման մտահոգությունների հիմքերը, կան արդյոք թաքնված ականներ օրենքում:
Հարցը, թե Հայաստանին պետք է արդյոք ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք, այսօր տրամագծորեն հակառակ երկու պատասխան է ստանում: Քաղաքացիական հասարակության մի մասը, արդեն նաև պետությունը վստահեցնում են, որ նման օրենքի ընդունման անհրաժեշտությունը հասունացել է:
Հասարակական սեկտորի ու մտավորականների մի մասը կասկած չունի, որ այդ օրենքի անհրաժեշտությունը չկա ու Հայաստանն այդ քային գնում է միջազգային կառույցների թելադրանքով:

Ի դեպ, նախագիծը սեպտեմբերի 20-ից տեղադրված է edraft.am կայքում , հանրությունը հնարավորություն ունի քվեարկությամբ արտահայտել իր դիրքորոշումը: Այս պահին, ըստ կայքի քվեարկության, նախագծին դեմ է 57 տոկոսը դեմ է, 43 տոկոսը՝ կողմ: Օրենքի ընդդիմախոսներից մեկը «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավարն է: Գագիկ Գինոսյանի համար անհասկանալի է, թե ինչու է առանձին օրենք գրվում ընտանեկան բռնության մասին: Բռնությունը ընտանիքի ներսում թե դուրս, դատապարտելի է, նաև պատժելի՝ ասում է:

«Ի՞նչ տարբերություն, ինչո՞ւ են գրված օրենքի վրա հավելումներ անում, ունենք չէ՞ սահմանված, թե ծեծի դեպքում ինչ պատիժներ են նախատեսվում: Քիչ չի մտել են քո եկեղեցին, կեղտոտ ձեռքերով պղծել, հիմա էլ ուզում են խորան բարձրանալ և քարոզ անել» ։
Տարբեր օրենքների առանձին դրույթներն ընդամենը պատասխանատվություն և պատիժ են նախատեսում, մինչդեռ ընտանեկան բռնության համար նույնքան կարևոր է կանխարգելումը՝ սա օրենքի կողմակիցների հակափաստարն է: Նրանք նշում են, որ գործող օրենսդրության որևէ նորմ կամ հոդված ընտանեկան բռնության կանխարգելման որևէ դրույթ չի պարունակում և կանխարգելիչ միջոցառումներ չի նախատեսում: Այս օրենքը փորձելու է լուծել հենց այդ խնդիրը՝ ասում է արդարադատություն նախարար Դավիթ Հարությունյանը:

Ի դեպ, կառավարությունը փոխել է իր նախկին դիրքորոշումը և այժմ նույն դիրքերում է այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք տարիներ շարունակ խոսել են այս օրենքի ընդունման անհրաժեշտության մասին: 2013-ին կառավարությունն ընտանեկան բռնության կանխարգելումը հրատապ չէր համարում, առաջին նախագիծը կառավարությունը չի հաստատել, իսկ արդ հրատապությունը տեսնում է: Դավիթ Հարությունյանը սա վիճակագրությամբ է պայմանավորում:
«Մենք գնում ենք այս քայլին, քանի որ վիճակագրության դինամիկան մտահոգիչ է»:
Իրավապահ մարմիններում 2016-ին ընտանեկան բռնության դեպքերով 359 քրեական գործ է հարուցվել, ամենաշատը գրանցվել են ծեծի դեպքեր, 10 քրեական գործ հարուցվել է սպանության հոդվածով: Ըստ իրավապահների ՝ այս տարվա առաջին կիսամյակում ընտանեկան բռնությունների վիճակագրական պատկերը փոխվել է. սպանությունների դինամիկան պահպանվոել է, բայց այս տարի եղել են նաև ինքնասպանության հասցնելու դեպքեր:
Խնդրով զբաղվող ՀԿ-ների տվյալներով՝ վերջին 5 տարիների ընթացքում ընտանեկան բռնության զոհ է դարձել 30 կին: Այն պնդումը, որ բռնություններն ընտանիքում տարեցտարի աճում են, ՀԿ-ները հիմնավորում են իրենց դիմողների և ժամանակավոր ապաստարանի կարիք ունեցողների դինամիկայով:
Ասում է փաստաբան, Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը: Այս պնդումը սակայն, նաև վիճակագրությունը որպես հիմնավորում բավարար չեն այն ՀԿ-ների համար, որոնք դեմ են նախագծի ընդունմանը: Հանուն ինքնիշխանության վերականգնման նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը համոզված է, որ նման օրենքի ընդունման հանրային պահանջ չկա:
Արդարադատության նախարարն ասում է՝ այս մերժողական արձագանքն անսպասելի չէր: Դավիթ Հարությունյանը նաև հավաստիացնում է, որ օրենքի ընդունման անհրաժետությունը կա ոչ թե արևոմուտքի թելադրանքով, այլ այն հանձնառությունների, որոնք Հայաստանը ստանձնել է տարբեր կոնվենցիաների ու միջազգային փաստաթղթերի միանալով:
Նախարարը նաև ենթադրում է, որ հանրային քննարկումը թույլ կտա որոշակիորեն հարթել այսօր անհարաթելի թվացող տարաձայնությունները:




