
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Փարիզում անցկացված ընտրությունների առաջին փուլն արդյունք չի տվել. թեկնածուներից ոչ մեկը հաղթանակի համար անհրաժեշտ ձայների բացարձակ մեծամասնություն չի ստացել: Այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ եւ դեսպան Մայքլ Վորբսը Twitter-ում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնում են 7 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն:
Նշվում է, որ քվեարկության առաջին օրվա արդյունքներով՝ ֆավորիտների եռյակում են Կատարի ներկայացուցիչ Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քավարին, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեն և Եգիպտոսի ընտանիքի և հասարակության հարցերով նախկին նախարար Մուշիրա Հաթթաբը:
Քվեարկության հաջորդ փուլը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 10-ին: Քվեարկության հաջորդ փուլը երեքշաբթի տեղի կունենա: Սպասվում է, որ նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա մինչև հոկտեմբերի 13-ը:




