Հասարակություն

Հնդկական կինոյի պերճանքն ու թշվառությունը վերապրող Երանոսը

«Կյանքը Երանոսում այսօր հնդկական կինոյի նման է»,-ասում են երանոսցիները:

Երանոսի հնդկական իրականության առանձնահատկությունները քիչ հետո կպարզենք ռեպորտաժում, իսկ մինչ այդ ասենք, որ Երանոսը Գեղարքունիքի մարզի ամենաինքնատիպ համայնքներից է,

որտեղ տղամարդկանց ակտիվ արտահոսքը դեպի Ռուսաստան իր հետևանքն  է թողել ոչ միայն կենցաղի, այլև ընդունված ավանդույթների վրա:

Գեղարքունիքի մարզի Երանոս  համայնքում ենք. մարզի մյուս համայնքներից հաճելիորեն տարբերվող տեսարան, գեղեցիկ տներ, այդ թվում և նորակառույցներ: Միթե կյանքն իսկապես լավ է Երանոսում հարցիս, առաջին իսկ պատահած երանոսցի կինն արձագանքում է.


Երանոսի գեղեցիկ տների գաղտնիքը բացահայտված է. համայնքի տղամարդկանց ճնշող մեծամասնությունն արտագնա աշխատանքով է վաստակում ապրուստը: Վաստակած գումարով հարազատ օջախն անպայման կառուցում կամ վերակառուցում են, եթե անգամ ողջ ընտանիքով տեղափոխվել ու չեն էլ ապրում այնտեղ:

Դա ավանդույթ է Երանոսում: Մեծ, գեղեցիկ ու ամենակարևորը՝ դատարկ տների ամենամեծ թիվը, թերև, հենց Երանոսում կգրանցեք: Ինչևէ, մենք Երանոսում ենք՝ հասկանալու նրանց առօրյա հոգսերը:

Ինչպես արդեն նշեցինք արտագնա աշխատանքն է երանոսցիների հույսը, տեղում աշխատատեղ չկա, իսկ հողը նրանք վաղուց չեն համարում իրենց ապրուստի միջոցը: Հող մշակելով այստեղ  տուն չես  պահի, ասում են.

Սոցիալական իրավիճակից ծնված ժողովրդագրական պատկերի փոփոխություններն իրենց հետքն են թողնում նաև համայնքի տարբեր ավանդույթների ու սովորույթների վրա:

Երանոսում, ինչպես մարզի բազմաթիվ համայնքներում, փոփոխության են ենթարկվել անգամ թաղման արարողությունները:

Արտագնա աշխատանքն իր մյուս հետևանքներով՝ քայքայված, լքված ընտանիքներ: Տղամարդիկ գնում են՝ երբեմն մոռանալով իրենց կանանց ու երեխաների մասին:

Երանոսի կանանց տեղեկություններն այս խնդրի վերաբերյալ խիստ հակասական էին. մի մասն ասաց՝ կան նման ընտանիքներ, մյուս մասը՝ կտրուկ հերքեց նրանց գոյությունը, ասելով, թե Երանոսն այս հարցում ևս խիստ առանձռնահատուկ է.

«Կյանքը Երանոսում այսօր հնդկական կինոյի նման է»,-ասում է մեզ արդեն քաջածանոթ Անգին Փինաչյանն ու բացահայտում Երանոսի հնդկական  իրականության առանձնահատկությունները:

Մեր այցի ընթացքում պարզեցինք, որ հնդկական կինոյի պերճանքն ու թշվառությունը վերապրող Երոնոսում, այդուհանդերձ, չափազանց գոհ են համայնքի ղեկավար Ապետնակ Մովսեսյանի աշխատանքից: Օրերս  հայտնի դարձավ, որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել՝ խնդրելով դադարեցնել իր լիազորությունները առողջական խնդիրների պատճառով:

Կարդացեք նաև

Back to top button