Սպորտ

Որոնք են ՀՀ ծանրամարտի հավաքականի որակազրկման պատճառները

Հայաստանի ծանրամարտի հավաքականը որակազրկվել է մեկ տարով ու չի կարող մասնակցել միջազգային մրցաշարերի, այդ թվում նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությունը՝ որոշել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Որակազրկվել են նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Չինաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ուկրաինայի ու Մոլդովայի ընտրանիները:

Այս հավաքականները 2008 եւ 2012 թվականների Օլիմպիական խաղերում ունեցել են դոպինգ-ստուգումների 3-10 դրական արդյունք: Իրականում սա լուրջ հարված է հայկական սպորտին: Ծանրամարտը հայկական սպորտի ողնաշարն է և մեր մեդալների գերակշիռ մասը հենց այս մարզաձևից են։ Բայց պետք է խոստովանենք, որ այստեղ Հայաստանը պարզապես զոհ է:

Իրականում այս  խնդիրն ավելի խորքային է: Ամեն ինչ սկսվեց դեռևս Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերից, ապա  զարգացում ստացավ Ռիո 2016-ից առաջ:  Հիմնական պայքարը Ռուսաստանի դեմ է:

Ժամանակին Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը՝ ՎԱԴԱՆ, Մոսկվայի հակադոպինգային ընկերությանը հնարավորություն էր ընձեռում վերցնել դոպինգ նմուշներ, որի արդյունքներն էլ չափանիշ էին ՎԱԴԱ-ի համար։ Սակայն 2015- ին ՎԱԴԱՆ ռուս մարզիկներին մեղադրեց զանգվածաբար դոպինգի օգտագործելու, իսկ Ռուսաստանին՝ պետականորեն դա հովանավորելու մեջ։ Արդյունքում տուժում են նաեւ այն երկրները, որոնք համագործակցել են ռուսական հակադոպինգային լաբորատորիայի հետ :

Դժվար է ասել՝ ինչ կշահի ՎԱԴԱՆ ու Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այս որակազրկումներից, բայց որ դրանից կտուժի ծանրամարտի դիտարժանությունը՝  երկու կարծիք լինել չի կարող:

Կարդացեք նաև

Back to top button