Բավական տատը համալրելու է երկարակյացների թվով ռեկորդակիր Գեղարքունիքի մարզի երկարակյացների ցուցակը, թերևս նաև այն պատճառով, որ Բավական տատն իր ապրած տարիների հաշիվը վաղուց կորցրել է: Ի դեպ, ըստ ճիշտ վիճակագրության, Բավական տատն ամուսնուն կորցրել է ուղիղ վեց տարի առաջ:
Տարիքի հարցում կասկածներ կան, բայց ունեցած զավակների թիվը Բավական տատը ստույգ հիշում է՝ ինը տղա է ունեցել: Հետո ավելացել են ինը հարսները: Թոռների ու ծոռների թիվը ևս Բավական տատը վաղուց մոռացել է:
Տղաների ՝ Ռուսաստանից ուղարկած գումարի հույսին չի մնում. Տիկին Բավականն Արծվանիստում սեփական տնտեսությունն է զարգացնում: Կարտոֆիլ, կաղամբ, տանձ ու խնձոր: Երեք բաղ ունեմ՝ ասում է՝ մոտավոր հաշվարկներով 95-ամյա տատիկը: Դուք եք մշակում, հարցիս ի պատասխան, ոտքից գլուխ ինձ << չափում>> է: <<Հարսներս ու թոռներս ինչ անեն, ես հետևում եմ>>,- ասում է։
Բավական տատն ամեն երեկո սերիալ է նայում, բայց ՝ դժգոհում է՝ ոչ դեմք եմ հիշում, ոչ անունները: Երկրի ղեկավարի անունն էլ շարունակ լսում ու էլի մոռանում է, տարիքն իրենն անում է։
Երկու բան կա, որ Բավական տատը չի մոռանում . Ղարաբաղ անունն ու թոռան ծառայության ժամկետը. Արդեն վեց ամիս այնտեղ ծառայում է: Վեց ամիս շարունակ, օրվա մեջ երկու անգամ Վանեվան եկեղեցի է մտնում ու խաղաղություն աղերսում՝ թոռան, աշխարհի ու բոլոր ջահելների համար: