Հասարակություն

ԹԻՀԿ ներկայացրել է հանրային գնումների մոնիտորինգի արդյունքները


Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն  ամբողջ 2016-ի և այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում  դիտարկել է հանրային գնումների գործընթացն ու այսօր ներկայացրել մոնիտորինգի  արդյունքները:

Կազմակերպությունը որոշ հարցերում բարելավումներ է արձանագրում: Օրինակ, դրական է համարում  գնումների ընթացակարգերի թվի կրճատումը , բայց նաև համակարգային խնդիրներ է նշում:

Ինչ խնդիրներ է տեսնում քաղաքացիական հասարակությունը  ու ինչպես են դրանց արձագանքում ոլորտի պատասխանտուները:

Իրավիճակը, երբ այս կամ այն ընկերությունը իրականում այս կամ այն պաշտոնյանինն է, բայց իրավական առումով սեփականատերն ամենևին պաշտոնյան չէ, Հայաստանում այնքան էլ բացառիկ չէ:

Ու սա ընդունում է նաև իշխանությունը: Ամռանն ընդունված հակակոռւպցիոն փաթեթի շրջանակներում ներդրվեց իրական սեփականատերի ինստիտուտ, սա թե իշխանությունը, թե քաղհասրակությունը դրական քայլ համարեցին: Ինստիտւտն արդեն գործում, թե ինչ արդյունավետությամբ, փորձել են պարզել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետները:

«Դժբախտաբար մեր ուսումնասիրությունը փաստում է, որ  առայժմ իրական սեփականատերերը համընկնում են ֆորմալ սեփականատերերի հետ»,- ասում է Կառույցի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Վիճակը թեև առայժմ այսպիսին է, բայց հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետները միևնույնն է ինստիտուտի ներդրումը դրական են գնահատում:  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ն  ամբողջ 2016-ի և այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում դիտարկել է հանրային գնումների գործընթացն ու ամփոփել հիմնական  արդյունքները: Կազմակերպությունը որոշ հարցերում բարելավումներ է արձանագրում:

Դրական է համարում օրինակ այն, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում կրճատվել են  գնումների ընթացակարգերը՝ դրանց թիվը 7-ից դարձել է 4: Կարևորում  է  բողոքարկման մշտապես գործող և մասնագիտացված կառույցի ստեղծումը:  Դրանց կողքին նշում է այն խնդիրները, որոնք օրենսդրական կարգավորումներից դուրս են մնացել:

«Կոնցեպտուալ մակարդակով երկու հիմնական խնդիր ենք տեսնում: Առաջինը գնումների գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց իրավունքների ու պարտականությունների, նաև չարաշահումների համար պատասխանատվության հարցն է, երկրորդը՝ բողոքարկման մարմնի իրական անկախությունը»:

Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ 2016-ին գնումների վերաբերյալ 133 բողոք է ստացվել, 2015-ին այդ թիվը 108 էր: Բողոքների գրեթե կեսը մերժվել է, 42-ը բավարարվել, մյուսների մասին www.gnumner.am կայքում որևէ տեղեկատվություն չի եղել: Ի դեպ կազմակերպությունը մոնիտորինգն իրականացրել է կայքում հրապարակված տեղեկատվության հիման վրա:

Որքանո՞վ է այն իրական պատկերացում տալիս գնումների գործընթացի մասին: վարուժան հոկտանյանն ասում է՝ ոչ թե թղթային, այլ իրական գործընթացն ուսումնասիրելը շատ ավելի մեծ ռեսուրսներ է պահանջում է պահանջում: Ժամանակին փորձել են դիտարկել իրական գործընթացը, իրական պատկեր վեր հանել այնուամենայնիվ չի հաջողվել:

Թաքնված պայմանավորվածությունների ինստիտուտի մասին ֆինանսների նախարարության ներկայացուցիչը հորդորորում է խոսել կոնկրետ փաստերով: Գնումների մեթադաբանության բաժնի պետ Վահե Մարտիրոսյանը ի պատասխան միայն մեկ արձանագրում է անում՝ գնումների գործընթացն անյքան, բաց ու թափանցիկ է դարձել, որ դրա բոլոր քայլերը վերահսկելի են:

Ի դեպ, քննարկմանը շատ խոսվեց gnumner.am կայքի թերությունների մասին: Ֆիննախ-ի ներկայացուցիչը խոստացավ, որ շատ շուոտ կայքի նոր տարբերակն  է գործարկվելու, որի թերությունների մասին արդեն դժվար կլինի խոսել:

Կարդացեք նաև

Back to top button