

Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ետնաբեմում կայացել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկների՝ Ղարաբաղի հարցով կոնտակտային խմբի հանդիպումը, որի ընթացքում Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովը կազմակերպության անդամ երկրներին հորդորել է չհամագործակցել Հայաստանի հետ: Մամեդյարովը մասնավորապես ասել է, թե Բաքուն ակնկալում է իսլամական աշխարհի միասնականությանը Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարցում: Ադրբեջանի արտգործնախարարը նաև կոչ է արել ջանքեր գործադրել «Հայաստանի ագրեսիան դադարեցնելու համար և չթույլատրել իրենց տարածքով զենքի և ռազմական տեխնիկայի տարանցումը Հայաստան»:




