Հասարակություն

Մեկնարկել է «Լազերային Ֆիզիկա-2017»  միջազգային գիտաժողովը

Սեպտեմբերի 19-22-ը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Աշտարակում անցկացնում են «Լազերային ֆիզիկա-2017» միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովում ներկայացվում են լազերների ֆիզիկայի, նոր լազերային նյութերի, ոչ գծային օպտիկայի, լազերային սպեկտրասկոպիայի, ատոմային ֆիզիկայի, քվանտային և նյութական ալիքների օպտիկայի, քվանտային տեղեկատվության, կառուցվածքավորված և սցինտիլյացիոն նյութերի օպտիկայի ոլորտներում վերջին տարվա ընթացքում ստացված գիտական արդյունքները:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 90 գիտնական և ուսանող Հայաստանի, ինչպես նաև Բելգիայի, Իսրայելի, Իտալիայի, Իրանի, Լեհաստանի, Խորվաթիայի, Հունաստանի, Հունգարիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Քուվեյթի և Ֆրանսիայի  գիտական կազմակերպություններից և ԲՈՒՀ-երից: Ներկայացված է 35 բանավոր և շուրջ 40 ստենդային զեկուցում:

«Լազերային Ֆիզիկա» գիտաժողովն ավանդաբար առանձնանում է քննարկումների առարկայական և ոչ ֆորմալ բնույթով, ինչը նպաստում է նոր գիտական կապերի հաստատմանը, առկա կապերի ամրապնդմանը և միջազգային գիտական նախագծերի նախաձեռնմանը:

Կարդացեք նաև

Back to top button