ԿարևորՍպորտ

Լեւոն Արոնյանը հուսով է․ մինչեւ վերջ անցնելու դեպքում տեղ կունենա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում


Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հույս ունի թբիլիսյան խաղաշրջանից հետո իրավունք ստանալ հանդես գալ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում։ Այս մասին Թբիլիսիում շախմատիստն ասել է «Ռադիոլուրին»։ Հիշեցնենք՝ այս օրերին Վրաստանի մայրաքաղաքում ընթանում է աշխարհի գավաթի խաղարկությունը։ Արոնյանը արդեն առաջնության քառորդ շրջան է դուրս եկել։

Թբիլիսիում սեպտեմբերի  2-ին մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկությունը Լևոն Արոնյանը սկսել է հաղթանակներով։ Նա Ռուսաստանը ներկայացնող Դանիիլ Դուբովի հետ երկարատեւ պայքարից հետո հաղթանակ տարավ՝ անցնելով քառորդ եզրափակիչ: Արոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ այս մրցաշարը շատ է կարևորում․ «Եթե կարողանամ անցնել մինչև վերջ, տեղ կունենամ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում»։

Այդ պատճառով, ասում է՝ մի փոքր նյարդայնանում է, բայց նրան օգնում է հարազատ միջավայրը, վիրահայությունը, որ ամեն անգամ երկրպագելու է գալիս իրեն, ինչպես նաև Թբիլիսին։

«Պարզ է` երբ խաղում ես Թիֆլիսում, որը հայերի համար հարազատ քաղաք է, կարևոր է։ Այս քաղաքը բազամաթիվ հայ Մեծեր է տվել»։

Նա նշում է, որ, բացի այդ, մայրական կողմը արմատներով Թիֆլիսից է։

«Ինձ համար սարերը, օդը միշտ կարևոր է․ սիրում եմ խաղալ այնտեղ, որտեղ Հայաստանի նման բնություն կա»,-ասում է շախմատիստը։

Լևոն Արոնյանի հաջորդ հանդիպումը ուկրաինացի գրոսմայստեր Իվանչուկի հետ է: Նա հավատում է, որ հաղթանակներով կփակի խաղաշրջանը, որը ավարտվում է իր հարսանեկան արարողությունից երկու օր առաջ։

Կարդացեք նաև

Back to top button