Միջազգային

Բլոգեր Լապշինն ազատ է արձակվել

Ադրբեջանում երեք տարվա ազատազրման դատապարտված Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն ազատ է արձակվել: Ռիա նովոստիին այս մասին հայտնել է  բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ստորագրել էր նրան ներում շնորհելու մասին կարգադրություն:

«Լապշինն ազատվել է: Բայց հազիվ թե այսօր արտաքսվի Ադրբեջանից»,- հայտնել է Չերնինը:

Հիշեցնենք, որ Արցախ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգերին ձերբակալեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին: Պատճառն այն է, որ  Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: Այս տարվա հուլիսի 20-ին ադրբեջանական դատարանի որոշմամբ  նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։

Կարդացեք նաև

Back to top button