Հասարակություն

Այսօր գրագիտության միջազգային օրն է

Գրագիտության միջազգային օրը ՄԱԿ-ի համակարգում նշվող միջազգային օրերից մեկն է։ Այն հիմնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1966-ին՝ Թեհրանում կայացած «Անգրագիտության վերացման թեմայով կրթության նախարարների համաշխարհային համաժողովի» ռեկոմենդացիայով։

Իսկ օրվա ընտրությունը՝ սեպտեմբերի 8-ը, այդ համաժողովի հանդիսավոր բացման օրով է պայմանավորված։ Տվյալ օրվա գլխավոր նպատակն է աշխուժացնել գրագիտության տարածմանն ուղղված միջազգային համայնքի ջանքերը՝ որպես առանձին անձանց, համայնքների ու հասարակությունների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման գործիք։

Կարդացեք նաև

Back to top button