Տնտեսական

Գինեգործության և խաղողագործության ոլորտի արտահանումների ԱԱՀ վերադարձման ժամկետների հարցը՝ կառավարության օրակարգում


Գինեգործության և խաղողագործության ոլորտի արտահանումների ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետների հարցը կառավարության օրակարգում է: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր  անդրադառնալով թեմային նշեց, որ այժմ գործող կարգավորումների համաձայն, արտադրանքի արտահանման ժամանակ ԱԱՀ վերադարձը իրականացվում է 90 օրյա ժամկետում: Այն  կարող է որոշակի դժվարություններ ստեղծել արտահանողների համար: Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում հանձնարարական է տվել․ ՊԵԿ նախագահին հանձնարարեց 2-օրյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից արտահանման դեպքերում ավելացված արժեքի հարկի վերադարձն ավելի կարճ ժամկետներում սահմանելու և կազմակերպելու վերաբերյալ:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց ՊԵԿ-ին ներկայացնել արտահանող ընկերությունների ցանկը: Միաժամանակ, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին վարչապետը հանձնարարեց մթերման ժամանակահատվածում հատուկ ռեժիմ սահմանել:

«Մենք նաև մթերողների համար ստեղծել ենք 3 տոկոսանոց դրամային վարկային ռեսուրս, որպեսզի մթերումն իրականացնենք մաքսիմալ արագ և էֆեկտիվ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Կարդացեք նաև

Back to top button