
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։Ժամը 04։00-ի սահմաններում Նատախտարի շրջանում բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, նրա ուղևորները տեղում մահացել են, իսկ ավտոբուսի ուղևորներից ևս 11 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են բժիշկների օգնությանը։
PanARMENIAN.Net- ի հետ զրույցում լուրը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա նշել է, որ, ըստ իրենց ունեցած տեղեկատվության, ավտոբուսների ուղևորներից 11-ը դիմել են բժշկական օգնության, սակայն մանրամասների դեռևս չեն տիրապետում: «Դեռ այսքանը գիտենք: Տուժածների առողջական վիճակի մասին մանրամասները լինելուն պես կհրապարակենք»,- ասել է խոսնակը:




