
Արքայազն Ուիլյամն ու Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը սպասում են 3-րդ երեխային։ Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել է Քենսինգթոնյան պալատն իր թվիթերյան էջում։ Գրառման մեջ նշվում է, որ թագուհի Եղիսաբեթ Երկրորդն ու իշխող ընտանիքի այլ անդամներ այդ առիթով անսահման երջանիկ են։ Դքսուհու հղիությունն այս անգամ ևս ուղեկցվում է տոքսիկոզով, այդ իսկ պատճառով նա կհրաժարվի հանրային միջոցառումներից։ Զույգն ամուսնացել է 2011 թվականին, ունի 4 տարեկան տղա և 2 տարեկան աղջիկ՝ Ջորջն ու Շառլոտան։




