Հասարակություն

Երեւանի տրանպորտի «անլուծելի» խնդիրը


«Հիվանդին ծայրահեղ վատ վիճակի ենք հասցրել, հիմա  տարել ենք վերակենդանացման բաժանմունք, կապրի, թե չի ապրի, ժամանակը ցույց կտա»,- Երևանի տրանսպորտային խնդիրների լուծմանը նման բնութագիր է տալիս «Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Կա՞ն արդյոք այդ խնդիրներին լուծումներ, թե՞ ոչ։

Հանրապետությունում ուսումնական տարվա մեկնարկը տրված է: Տոնական այս օրերին  ծնողները, աշակերտներն ու ուսանողները երկար են նախապատրաստվում, ոգևորվում ու սպասում  ուսումնական տարվա առաջին օրվան: Սակայն տոնական տրամադրությունը մի վայրկյանում ի չիք է դառնում  տնից դուրս գալիս: Գերբեռնված տրանսպորտն ու կանգառներում մարդկանց կուտակումները միանգամից հուշում են, որ իրականությունը բոլորովին այլ է: Երևանի տարբեր կանգառներում փորձեցինք պարզել՝ ինչպես են  քաղաքացիներն սկսել իրենց առավոտը, ինչպես են գնահատում Երևանի տրանսպորտի ներկա վիճակը.

Մեր զրուցակիցների մի մասն այսօր ու  մնացած բոլոր օրերին  նախընտրում են ոչ թե քաղաքային տրանսպորտից օգտվել,  այլ՝ տաքսիներից: Սակայն երբեմն տաքսի գտնելն էլ հեշտ չի  լինում:  Նրանց, ում  բախտը պարզապես բերել է ու նա բնակվում է աշխատավայրին մոտ, նախընտրում է պարզապես քայլել

Իրազեկ և պաշտպանված սպառող Հ/Կ նախագահ Բաբկեն Պիպոյանը Ռադիոլուրի հետ զրույցում ընդգծեց՝

Զրուցակիցս  նշում է, որ տարիներ շարունակ իրենց բարձրացրած հարցադրումներին Երևանի քաղաքապետարանը  ի վերջո բացեիբաց ընդունեց և լուծումների համար միջազգային խորհրդատուի է դիմել՝  WYG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ (Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ)  ընկերությանը: Այն տեղակայված է  Մեծ Բրիտանիայում։ Դեռ վաղ է ասել, թե որ փուլում են աշխատանքները.

Արդյո՞ ք քաղաքային իշխանությունները կազատեն մեզ գծատերերից կամ տնտեսվարողներից՝ հարցնում եմ: Պիպոյանն ասում է՝ կողմ են, որ գծատերեր չլինեն

Տնտեսվարողներին գուցե գերշահույթից  զրկվեն՝ ասում է զրուցակիցս՝ պարզաբանելով

Երևանի քաղաքապետարանում խոսում են, սակայն ոչ հարցազրույցի համար: Փոխարենը մեզ փոխանցեցին, որ  խնդրին համակարգային լուծում են առաջարկելու, հայեցակարգ են մշակում, այն պատրաստ կլինի տարեվերջին: Թե ինչ կտա այս անգամ Երևանի քաղաքապետարանի առաջարկած լուծումը, դժվար է  ասել:

Կարդացեք նաև

Back to top button