ԿարևորՀասարակություն

«Նաիրիտում» այրվում է լաքէթինոլ. «Ռադիոլուրի» աղբյուր (լրացվում է)

Լրացվել է ժամը 14։47- ին

Արդեն այս պահին վարկածներ են պտտվում «Նաիրիտում» հրդեհի առաջացման մասին։ «Ռադիոլուրին» «Նաիրիտի» մասնագետը հայտնել է, որ այրվում է լաքէթինոլ։ Սա արտադրանքից մնացած թափոն է։ Մոտ 350 տոննա կարծրացած այս նյութը պահվում է տարաների մեջ, ապահովության համար այն նաեւ բետոնապատվել է։ Մեր աղբյուրը հայտնում է, որ, ըստ ականատեսների, հրդեհը բռնկվել է ինքնաթիռի ցածր անցնելուց հետո։ Սա նշանակում է, ըստ նախնական տվյալների, լաքէթինոլ տարաների բռնկումը կարող էլ լինել նաեւ  ինքնաթիռից հետո առաջացած դետոնացիայի արդյունքում։ Հրդեհը կավարտվի նյութն ամբողջապես այրվելուց հետո։

+++

Տեղադրվել է ժամը 14։26- ին

Ըստ ականատեսների՝ «Նաիրիտում» ոչ թե պայթյուն է եղել, այլ հրդեհ է բռնկվել։ Առաջինը դեպքի վայր են հասել հրշեժները, «Շտապ օգնության» ծառայությունից «Ռադիոլուրին» հայտնել են, որ այս պահին՝ նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 13։00 — ի թողարկումից

Կարդացեք նաև

Back to top button