ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում լրագրողների մամուլի ակումբում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ օգոստոսի 28-ին ավարտում է իր աշխատանքը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ՝ զիջելով այդ պաշտոնը նոր, արդեն մշտական համանախագահ Էնդրյու Շեֆերին։

Այս մասին հայտնում է amerikayidzayn.com կայքը։

Ռիչարդ Հոգլանդը ասել է, որ նա շատ փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ է, փորձ ունի Կիպրոսի և այլ հակամարտությունների կարգավորման գործում։

Նա հավելել է, որ նոր համանախագահը տիրապետում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը։

Կարդացեք նաև

Back to top button