Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթանակը նվիրել է մայրիկին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ընթացքի մեջ է Սենգֆիլդի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են աշխարհահռչակ 10 գրոսմայստերներ, որոնց մեջ է նաև Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:
7-րդ խաղափուլի ընթացքում Արոնյանը սև խաղաքարերով ֆանտաստիկ հաղթանակի է հասել Նակամուրայի հանդեպ:

Ետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Արոնյանը նշել է, որ հաղթանակը նվիրում է մայրիկին՝ ծննդյան 70 ամյակի առթիվ. «Ես հիշում եմ, որ մրցաշարերից մեկի ժամանակ, երբ մենք հյուրանոցի գումար չունեինք, մայրիկս գիշերում էր ավտոբուսի մեջ. Նա միշտ իմ կողքին է եղել, և ես այժմ անչափ ուրախ եմ, որ կարողանում եմ իմ հաղթանակներով ուրախություն պատճառել նրան»:

Մրցաշարային աղյուսակում Արոնյանը, Անանդը և Վաչիե-Լագրավը վաստակել են 4,5 միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

8-րդ խաղափուլում Լևոն Արոնյանը կհանդիպի Պյոտր Սվիդլերի հետ:

Կարդացեք նաև

Back to top button