Հասարակություն

Ինչո՞ւ Սոնան որոշեց ուսումը շարունակել Ստամբուլում


Երևանաբնակ Սոնա Դիլանյանին պատահաբար հանդիպեցինք Ստամբուլում։ Սոնան բարձրագույն կրթությունն ստացել է Երևանում, մասնագիտությամբ արևելագետ է։  Հենց առաջին շփումից զրուցակիցս շատ հետաքրքիր անձնավորություն  թվաց որոշեցի նրա  հետ զրուցել ու տեղեկանալ, թե ինչպես հայտնվեց Ստամբուլում։ Ասում է, որ նախկինում երբեք կապ չի ունեցել Ստամբուլի հետ, սակայն  2013 թ որպես զբոսաշրջիկ առաջին անգամ եղել  է այստեղ, հետո արդեն ցանկությունը շատ մեծ է եղել  ապրել ու աշխատել Ստամբուլում, մոտիկից ծանոթանալ  քաղաքական, մշակութային կյանքին:

Պատմում է, որ  2014թ հնարավորություն ստեղծվեց   Հայաստան -Թուրքիա փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում այցելել  Ստամբուլ  ու Խաղաղության  ուսումնասիրությունների կենտրոնում աշխատելու առաջարկ ստացավ։ Մեկ տարի ծրագրի շրջանակներում մնալով Ստամբուլում, արդեն վերադառնալու ժամանակ որոշեց  մագիստրոսական  կրթություն ստանալ Սաբանջի համալսարանում

Սոնան ասում  է, որ իր հետ նույն կուրսում ուսանում են  տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Պատմում է, որ սկզբնական շրջանում ամեն անգամ որևէ մեկի հետ ծանոթանալիս, երբ ասում էր,  որ հայ  է, սպասում էր ինչ որ արձագանքի։ Երբեմն այդ արձագանքները չէին լինում, ինչը նախ իր համար զարմանալի էր։ Որոշ ժամանակ անց հասկացա՝ մենք ապրում ենք փակ ու նեղ միջավայրում՝ ասում է։

Սոնան   Սաբանջի համալսարանում ուսանել է մշակութաբանություն։ Ասում է, որ  վերջին մի քանի տարիներին Ստամբուլում նկատում է՝ երբ իմանում են, որ հայ ես, ասում են՝  բա գիտեք, իմ տատիկը կամ պապիկն էլ հայ են եղել։

 

Կարդացեք նաև

Back to top button