
Այսօր Բուրյաթիայում անցկացված հեռուստակամրջի ընթացքում տեղացիներից մեկն ասել է, թե ժողովուրդը պահանջում է, որ Վլադիմիր Պուտինը առաջադրվի 2018 թվականին անցկացվելիք Ռուսաստանի նախագահական ընտրություններին: «Լավ, կմտածեմ, շնորհակալություն», — պատասխանել է Պուտինը: Նա Բուրյաթիա է մեկնել լուծելու անտառային հրդեհների խնդիրը՝ տեղեկացնում է rbc.ru-ն:
Պուտինը դեռ չի հայտարարել հաջորդ տարի սպասվող ընտրություններին իր մասնակցության մասին: 2016 թվականին նա ասել է, որ որոշում կընդունի, երբ «կհասունանա ժամանակը»: Իսկ մայիսին հայտարարել է, որ թեկնածուների մասին խոսելը դեռ վաղ է:
Վլադիմիր Պուտինը 2000 թվականից նախագահի և մեկ շրջան վարչապետի պաշտոնում ղեկավարում է Ռուսաստանը:




