

Երբ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը ստանձնեց Արման Սահակայնը` լրագրողների հետ առաջին հանդիպման ժամանակ մի քանի անգամ կրկնեց` պետգույքի կառավարման վարչությունը ժողովրդի մոտ ընկալվում է միայն տարածք, շինություն վաճառող կառույց ու խոստացավ, որ ժամանակի ընթացքում այդ ընկալումը այլևս չի լինի։
«Ես շատ պարզ պատասխանում եմ. եթե օրինակ տրանսպորտի նախարարության համար էլ լինի լավ և գրավիչ առաջարկ, որ կբխի պետության շահերից, այդպիսի հարցերը կքննարկվեն, բայց դա չի նշանակում որ ես ասում եմ, թե կվաճառվեն»:
Այս ասուլիսից անցել է արդեն հինգ տարի։ Այսօր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը՝ Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող հայտնի փոստի շենքը աճուրդի դրվելու որոշման նախագիծը ներառված էր կառավարության նիստի օրակարգում։ Սակայն այն չզեկուցվող հարցերի մեջ էր: Հավանաբար՝ գործադիրը խուսափել է աղմուկ բարձրանալուց։ Նշենք, որ շենքը աճուրդի է հանվել 28 միլիոն դոլարով կամ մեկ քառակուսի մետրը 3,5 հազար դոլարով: Կառավարության որոշման մեջ պահանջ կա՝ եթե գնորդը որոշի փոփոխության ենթարկել հուշարձանը, ապա դա կարող է անել միայն կառավարության թույլտվությամբ:
Ինչ վերաբերում է շենքի մյուս հատվածին՝ կամ ինչպես հայտնի է Արհմիությունների տանը, ապա պարզվում է՝ պատմական հուշարձանի այդ մասն էլ տարիներ առաջ մասնավոր ընկերություններին է վաճառել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան։ Դեռ դեկտեմբերին այս շենքը վաճառքի հանելու որոշման նախագիծը ներկայացվածը էր կառավարությանը։ Դեռ պարզ չէ, թե ով կլինի գնորդը, սակայն լուրեր են շրջանառվում, որ այստեղ հերթական հյուրանոցն է վեր խոյանալու։ Տնտեսագետ Զոյա Թադևոսսյանը ասում է,որ կառավարությունը նման շենքերը վաճառում է, քանի որ չունի այլընտրանք՝ արտաքին պարտքը փակելու համար:




